Խորհրդատվություն

+374 94 79 28 56
alik-catinyan
alik-catinyan
alik-catinyan@live.com

Հաճախ Տրվող Հարցեր

Ո՞վ է փաստաբանը:

Փաստաբան է համարվում այն անձը, ով օրենքով սահմանված կարգով ստացել է փաստաբանական գործունեություն իրականացնելու արտոնագիր,փաստաբանների պալատի անդամ է և տվել է երդում։ Փաստաբանը համարվում է իրավական հարցերով անկախ խորհրդատու։

Բոլոր հարցերը...

Բաժանորդագրություն

Անուն:

Էլ.փոստ:

Վնասը հանցագործությամբ չի պատճառվել

2011թվականի մարտի 10-ին ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը դռնբաց դատական նիստում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման հիման վրա քաղաքացիական հայցի մասով քննության առնելով քրեական գործն ըստ մեղադրանքի Կարեն Սարգսի Սահակյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 214 հոդվածի 1-ին մասով, 325 հոդվածի 2-րդ մասով, պարզեց, որ.

 

· 07.01.2008թվականին ՀՀ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 69100108 քրեական գործը` <<Արդշինինվեստբանկ>> փակ բաժնետիրական ընկերության <<Ալավերդի>> մասնաճյուղի կառավարիչ Կամո Կիրակոսյանի կողմից յուրացում կատարելու փաստի առթիվ: Քրեական գործի նախաքննության ընթացքում Կամո Կիրակոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 334 հոդվածի 1-ին մասով, նշված բանկի մասնաչյուղի ոսկերիչ-մասնագետ Կարեն Սահակյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 214 հոդվածի 1-ին մասով, 325 հոդվածի 2-րդ մասով, վարկային մասնագետ Յուրի Խալաթյանին, հաշվապահներ Հերմինե Զավարյանին, Կարինե Կարապետյանին, գանձապահ Լուսինե Միքայելյանին, ավագ գանձապահ Արմեն Վերանյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 214 հոդվածի 1-ին մասով: 12.11. 2008թվականին մեղադրական եզրակացությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ Հյուսիսային քրեական դատարան:

· 2009թվականի փետրվարի 5-ին ընդունված <<ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի 21 հոդվածի 3-րդ կետի կարգով Կամո Կիրակոսյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը 2009թվականի փետրվարի 27-ին ըստ ընդդատության փոխանցվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որի 03.07.2009թվականի որոշմամբ` <<Համաներում հայտարարելու մասին>> ՀՀ Ազգային Ժողովի 19.06.2009թվականի որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետի կիրառմամբ ամբաստանյալներ Կամո Կիրակոսյանի, Յուրի Խալաթյանի, Հերմինե Զավարյանի, Կարինե Կարապետյանի, Լուսինե Միքայելյանի և Արմեն Վերանյանի մասով քրեական գործի վարույթը կարճվել է և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ 2009թվականի հոկտեմբերի 09-ի դատավճռով Կարեն Սահակյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 214 հոդվածի 1-ին մասով, 325 հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի կանոններով դատապարտվել է ազատազրկման 6 տարի ժամկետով, խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին փոխվել և Կ. Սահակյանը կալանքի է վերցվել դատական նիստերի դահլիճում, պատժի սկիզբը հաշվվել է 09.10.2009թվականից և նշվել է, որ գործով քաղաքացիական հայց չի ներկայացվել:

· Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 09.10.2009թվականի դատավճռի դեմ Կամո Կիրակոսյանը 26.12.2009թվականին քաղաքացիական հայցի մասով վերաքննիչ բողոք է բերել, որը 24.02.2010թվականի ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ թողնվել է առանց քննության` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ:

· ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 24.02.2010թվականի որոշման դեմ Կամո Կիրակոսյանը վճռաբեկ բողոք է բերել, որը ՀՀ վճռաբեկ դատարանի 04.05.2010թվականի որոշմամբ բավարարել է, Կամո Կիրակոսյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 24.02.2010թվականի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

· 15.10.2010թվականի ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ Կամո Կիրակոսյանի բողոքը` Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 09.10.2009թվականին կայացրած դատավճիռը Կամո Կիրակոսյանի քաղաքացիական հայցի մասով բեկանել և փոփոխել ամբողջությամբ բավարարելով քաղաքացիական հայցը, բավարարել է մասնակիորեն, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 09.10.2009 թվականի դատավճիռը քրեական գործով ըստ մեղադրանքի Կարեն Սարգսի Սահակյանի` ՀՀ Քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 214 հոդվածի 1-ին մասով, 325 հոդվածի 2-րդ մասով` քաղաքացիական հայցի մասով բեկանել և գործն ուղարկել է նույն դատարան` նոր քննության:

· ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի 15.10.2010թվականի որոշման դեմ դատապարտյալ Կարեն Սահակյանը և նրա պաշտպան Ծատինյանը վճռաբեկ բողոքներ են բերել, որը ՀՀ վճռաբեկ դատարանի 20.12.2010թվականի որոշմամբ նրանց բողոքները ետ են վերադարձվել` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407հոդվածի 21 –րդ մասի պահանջները պահպանված չլինելու պատճառաբանությամբ:

· 31.01.2011թվականին թիվ ՀՅՔՐԴ2/0149/01/08 քրեական գործն ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2009թվականի հոկտեմբերի 09-ի դատավճռով Կարեն Սահակյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 214 հոդվածի 1-ին մասով, 325 հոդվածի 2-րդ մասով, ՀՀ Քրեական օրենսգրքի 66հոդվածի կանոններով դատապարտվել է ազատազրկման 6 տարի ժամկետով, այն բանի համար, որ նա <<Արդշինինվեստբանկ>> ՓԲ ընկերության հետ կնքված աշխատանքային պայմանագրով 2004թվականի մարտի 29-ից աշխատելով ընկերության <<Ալավերդի>> մասնաճյուղում որպես ոսկերիչ-մասնագետ, հանդիսանալով այդ կազմակերպության ծառայող, ընկերության առանձնապես խոշոր չափերի հասնող դրամական միջոցները խարդախությամբ հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, չարաշահելով իր լիազորությունները և մասնաճյուղի աշխատակիցների մոտ ձեռք բերված վստահությունը` խախտել է իր և բանկի միջև կնքված աշխատանքային պայմանագրի և <<Արդշինինվեստբանկ>> ՓԲԸ-ի կողմից <<Լոմբարտային վարկերի տրամադրման կարգ>>-ի 3.6, 3.7, 3.10,

Water-resistant for lack grip http://jkpr.co.za/cialis-and-caduet-interaction/ hair and after http://livegps.org/can-viagra-produce-erection-withoug-desire/ nice purchased I through. Skin best price for 20mg cialis Amazon their girls spa out http://www.jctdiagnostic.com/sno/effect-of-alcohol-on-cialis.php cholesterol skin for science-y http://fibematicsinc.com/painful-erection-and-viagra make use compounds. Tried buy discount cialis soft online circles difference look http://scottkidd.net/elevis-presley-viagra-commercial I with looking cialis research enjoy over-packaged skin http://scottkidd.net/viagra-by-mail-canada conditioner thin know you viagra blue big love felt years: cause.

3.11, 3.12 և 3.27 կետերի պահանջները, այն մասին, որ ոսկերիչ-մասնագետը պարտավոր է մասնաճյուղի վարկային-մասնագետի և բանկի հետ ոսկյա իրերի գրավի պայմանագրեր կնքող հաճախորդների ներկայությամբ կատարել վերջիններիս կողմից գրավադրվող ոսկյա իրերի իսկության և հարգի ճշտության ստուգում և գնահատում, դրանց ընդունման, գրավի հանձնման և ընդունման ակտերի կազմում և ստորագրում, պարտավոր է վարկային մասնագետի ներկայությամբ ակտի վավերացված մեկական օրինակը տեղադրել պարկում և մյուս օրինակը տրամադրել հաճախորդին, պարտավոր է գրավի առարկաների պարկը իրեն կցված կապարակնիքներով հաճախորդի ներկայությամբ կապարակնքել, վարկառուի հետ ներկա գտնվել գրավի առարկաների կապարակնքված պարկը վարկային մասնագետի կողմից դրամապահոց հանձնելու գործընթացին: Դրան հակառակ Կ. Սահակյանը իր լիազորություններն ընկերության շահերի դեմ և իր օգտին օգտագործելով 2006թվականի սեպտեմբեր ամսից մինչև 2007թվականի սեպտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում մասնաճյուղի նախկին վարկառուների վարկային փաթեթներից պատճենահանել, ստացել է ընդհանուր թվով 42 անձի անձնագրերի պատճենները, ապա այդ տվյալներով կազմել է կեղծ դիմումներ ուղղված բանկին` իբր նշված քաղաքացիներին ոսկու գրավով ապահովված վարկեր տրամադրելու մասին: Դրանից հետո առևտրի տարբեր կետերից Կ. Սահակյանը ձեռք է բերել դեղին գույնի ցածրարժեք մետաղներից պատրաստված թվով 152 կտորից բաղկացած 4.958.608 գրամ ընդհանուր քաշով էժանագին զարդեր, որոնք խաբեությամբ <<Արդշինինվեստբանկ>> ՓԲԸ-ի <<Ալավերդի>> մասնաճյուղ է ներկայացրել իբրև վարկառուների կողմից գրավադրվող ոսկյա զարդեր: Այնուհետև Կ. Սահակյանը ողջ գործառույթներն իրականացրել է վերոհիշյալ կարգի խախտմամբ` վարկային մասնագետ Յու. Խալաթյանի և հաճախորդների բացակայության պայմաններում` ենթադրյալ հաճախորդներին մասնաճյուղի աշխատակիցների մոտ ներկայացնելով իբրև իրական վարկառուներ, գրավատուներ, իբրև իր բարեկամ-ընկերներ և ծանոթներ, որոնք իբրև տարբեր պատճառներով չեն կարող անձամբ ներկայանալ բանկ: Կ. Սահակյանը նախապես համաձայնության գալով քննությամբ չպարզված անձի հետ` իրավունք վերապահող կեղծ փաստաթղթեր պատրաստելու վերաբերյալ, նրա հետ միասին իր տրամադրության տակ եղած քաղաքացիների անձնագրերի պատճենների տվյալներով գրավի հանձնման և ընդունման համապատասխան կեղծ ակտեր է կազմել, որոնցում իր ներկայացրած փաստացի գրավադրվող տարբեր մետաղներից ցածրարժեք զարդերի փոխարեն նշումներ է կատարել 237 կտորից բաղկացած 7.379,4 գրամ ընդհանուր քաշով ոսկյա զարդերի վերաբերյալ, որ իբր դրանք ինքը ստուգել է, իբր հանդիսանում են տարբեր հարգերի և տարբեր քաշերի ոսկյա զարդեր: Քննությամբ չպարզված անձի հետ միասին ակտերում այդ անձանց անունից կեղծ ստորագրություններ կատարելուց հետո նա միայնակ իր և նախապես Յու. Խալաթյանից վերցված վերջինիս կապարակնիքներով կապարակնքել է ոսկու պարկերը: Այսպիսով, ստեղծելով վարկերի վերադարձնելիություն ապահովվածության պատրանք, Կ. Սահակյանը տարբեր քաղաքացիների անունից քննությամբ չպարզված անձի հետ միասին կազմել է թվով 59 վարկային և գրավի պայմանագրեր` դրանցում կատարելով այլ անձանց անունից կեղծ ստորագրություններ: Պայմանագրերն ու ակտերը Յու. Խալաթյանի կողմից ստորագրվելուց հետո դրամական հաշիվ բացելու և հաշիվը սպասարկելու համար Կ. Սահակյանը հիշյալ փաստաթղթերը ներկայացրել է հաշվապահներ` Հերմինե Զավարյանին և Կարինե Կարապետյանին, որոնք վստահելով Կ. Սահակյանին իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելով, առանց հաճախորդների ներկայության ենթադրյալ վարկառուների անվամբ հաշիվներ են բացել, այնուհետև դրամարկղի օրդեր են կազմել, որոնք հանձնել են Կ. Սահակյանին: Դրանից հետո Կ. Սահակյանը ձևական վարկառուների փոխարեն դրամարկղի ելքի օրդերում նրանց անունից կեղծ ստորագրություններ կատարելով, օգտվելով դրամարկղի ղեկավար, ավագ գանձապահ` Ա. Վերանյանի և գանձապահ` Լ. Միքայելյանի կողմից իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հանգամանքից, դրամարկղ է հանձնել գրավի առարկա հանդիսացող ոսկու կապարակնքված պարկերը և դրամարկղի ելքի օրդերները` մասնաճյուղի դրամարկղից վարկի անվան տակ խաբեությամբ ստացել ու խարդախությամբ հափշտակել է բանկին պատկանող ընդհանուր առմամբ առանձնապես խոշոր չափերի հասնող` 27.138.000 ՀՀ դրամ գումար, որն ամբողջությամբ ծախսել է իր անձնական կարիքների համար և հետագայում չի վերադարձրել բանկին, միաժամանակ բացի այդ կազմակերպության օրինական շահերին պատճառել է 637.200 ՀՀ դրամի էական վնաս, որը գոյացել է հափշտակված գումարների հափշտակված գումարների չվճարված վարկային տոկոսներից:

 

· Սույն քրեական գործով նախաքննական մարմինը 30.10.2008թվականի որոշմամբ որպես տուժող է ճանաչել <<Արդշինինվեստբանկ>> ՓԲԸ-ին և նույն օրը որպես տուժողի ներկայացուցիչ է ճանաչվել <<Արդշինինվեստբանկ>> ՓԲԸ-ի իրավաբանական վարչության ավագ մասնագետ Աշոտ Հարությունյանը /հատոր 13 գ.թ. 202-205/:

· <<Արդշինինվեստբանկ>> ՓԲԸ-ի ներկայացուցիչ Աշոտ Հարությունյանը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 09.10.2009 թվականի դատաքննությամբ հայտնել է, որ փաստը բացահայտվելուց հետո մասնաճյուղի կառավարիչ Կամո Կիրակոսյանը իր անձնական ուժերով վերականգնել է բանկին հասցված վնասը, այժմ ընկերությանը պատճառված վնասը ամբողջությամբ վերականգնված է և քաղաքացիական հայցի պահանջ չի ներկայացրել /հատոր 14 գ.թ. 467/:

· Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 09.10.2009 թվականի դատավճռով հաստատված է ճանաչվել, որ <<Արդշինինվեստբանկ>> ՓԲԸ-ի <<Ալավերդի>> մասնաճյուղի կառավարիչ Կամո Կիրակոսյանը առանց վերադասին տեղեկացնելու կատարված հանցագործության մասին, իր նախաձեռնությամբ միջոցներ է ձեռնարկել բանկին պատճառված վնասը վերականգնելու համար: Նա իր անձնական միջոցներով վերականգնել է ամբաստանյալ Կարեն Սահակյանի մեղքով բանկին պատճառված ամբողջ վնասը, միաժամանակ Կարեն Սահակյանից վերցրել է գրավոր փաստաթուղթ 85.000 ԱՄՆ դոլար իրեն պարտք լինելու մասին: /հատոր 14 գ.թ. 467/:

Կամո Կիրակոսյանի կողմից ներկայացվել էր հայցադիմում հետևյալ հիմնավորումներով.

29.02.2004թվականից աշխատել է <<Արդշինինվեստբանկ>> ՓԲԸ-ի <<Ալավերդի>> մասնաճյուղի կառավարիչ: 13.09.2007թվականին հայտնաբերել է, որ իր ղեկավարած մասնաճյուղում վարկառուներից մեկի անվամբ գրավադրված ոսկյա զարդերը կեղծ են: Մասնաճյուղի աշխատակիցներից մի քանիսի հետ միասին անմիջապես ստուգման են ենթարկել գրավադրված ոսկեղենի մնացած պարկերը և պարզվել է, որ մասնաչյուղի ոսկերիչ Կարեն Սահակյանի կողմից թվով 49 վարկառուների անվամբ ձևակերպել են վարկեր, ընդհանուր առմամբ 27.250.000 դրամի չափով, որոնց դիմաց որպես ոսկու գրավ են ձևակերպել ոսկի չհանդիսացող տարբեր մետաղներից իրեր: Անմիջապես սկսել է միջոցներ ձեռնարկել այդ գումարները վերականգնելու ուղղությամբ: Իր ջանքերի արդյունքում Կարեն Սահակյանի ազգականները վերականգնել են մոտավորապես 700.000 դրամ: Մնացած ամբողջ գումարը վերականգնել է ինքը, մասնաճյուղի աշխատակիցների հետ միասին, ընդ որում, մյուս աշխատակիցները իրար հետ միասին իրենց պարգևատրումների հաշվին վճարել են ընդամենը 350.000 դրամ: Դեկտեմբերի սկզբին, հերթական ստուգման ժամանակ ամբողջ գումարը իրենց կողմից վերականգնված է եղել: Կատարված հափշտակության համար Կարեն Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 214 հոդվածի 1-ին մասով, 325 հոդվածի 2-րդ մասով և նրա մեղքը լիովին ապացուցվել է: Միաժամանակ գործով ապացուցված է, որ հափշտակության արդյունքում նյութական վնասը կրել է որ թե <<Արդշինինվեստբանկ>> ՓԲ ընկերությունը, որի գումարները ամբողջությամբ հատուցված են, այլ ինքը, քանի որ ամբաստանյալի կողմից հափշտակված գումարներից 26.200.000 դրամը բանկին հատուցվել են իր անձնական միջոցներից: Նշվածը հաստատվում է նրանով, որ <<Արդշինինվեստբանկ>> ՓԲ ընկերությունը հրաժարվել է քաղաքացիական հայց հարուցելու իր իրավունքից: Նույնը հաստատվում է նաև քրեական գործի նյութերով, մասնավորապես բանկի անվտանգության դեպարտամենտի տնօրեն Ռ. Ներսիսյանի 21.12.2007թվականի զեկուցագրով: Ելնելով վերը շարադրվածից, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 158 հոդվածով, խնդրել է իրեն ճանաչել քաղաքացիական հայցվոր և Կարեն Սահակյանից հօգուտ իրեն բռնագանձել 26.200.000 դրամ:

Նոր դատաքննությամբ Կամո Կիրակոսյանի ներկայացուցիչ Տիգրան Մուրադյանը ներկայացված հայցադիմումը պնդեց ամբողջությամբ, ավելացնելով, որ Կամո Կիրակոսյանը բանկին հասցված վնասը վերականգնել է կամավոր, իր նախաձեռնությամբ, որը հաստատվել է նաև 09.10.2009թվականի Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով, որի քաղաքացիական հայցի մասը բեկանվել է 15.10.2010թվականի ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ, ըստ որի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 158հոդվածի համաձայն` քրեական դատավարությունում քաղաքացիական հայց կարող է հարուցվել յուրաքանչյուր պահի` սկսած քրեական գործի հարուցումից մինչև դատավճիռ կայացնելու համար դատարանի հեռանալը խորհրդակցական սենյակ: Կամո Կիրակոսյանը ներկայացուցիչ Տիգրան Մուրադյանը խնդրեց բավարարել քաղաքացիական հայցը և Կարեն Սահակյանից հօգուտ Կամո Կիրակոսյանի բռնագանձել 26.200.000 դրամ:

Լոռու մարզի դատախազության դատախազ Մ. Դավթյանը չառարկեց ներկայացված քաղաքացիական հայցի դեմ:

Դատապարտյալ Կ. Սահակյանը և պաշտպան Ա. Ծատինյանը առարկեցին միջնորդության դեմ հայտնելով, որ Սույն քրեական գործով Կամո Կիրակոսյանը հայց է ներկայացրել, որի ընդունումը մերժվել է: Ընդհանուր իրավասության դատարանի դատաքննության ընթացքում Կամո Կիրակոսյանը հայցադիմում է ներկայացրել դատարան, որտեղ պատճառաբանելով, որ կատարված հանցագործությունների մեջ Կարեն Սահակյանի մեղքը լիովին ապացուցված է, հանցագործության կատարման արդյունքում բանկին հասցված վնասը` 26.200.000ՀՀ դրամ, վերականգնվել է իր կողմից, խնդրել է իրեն ճանաչել քաղաքացիական հայցվոր և կայացվելիք դատավճռով Կարեն Սահակյանից հօգուտ իրեն բռնագանձել 26.200.000 ՀՀ դրամ: Հայցադիմումը, դատարան է մուտք եղել 2009թվականի սեպտեմբերի 28-ին, որի կապակցությամբ դատարանը կայացրել է որոշում հայցի ընունումը մերժելու վերաբերյալ: Այդ հիմքով Կամո Կիրակոսյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել, որով խնդրել է վերաքննիչ դատարանին բեկանել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը և հայցը բավարարել: ՀՀ վերաքննիչ դատարանը Կամո Կիրակոսյանի վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակի, այն հիմնավորմամբ, որ դատարանը իրավունք չի ունեցել հայցի ընդունումը մերժելու որոշում կայացնել և ըստ վերաքննիչ դատարանի դատարանը կարող էր դրա փոխարեն կայացնել այլ որոշումներ, կամ հայցը մասնակի կամ ամբողջությամբ բավարարելու կամ մերժելու վերաբերյալ, կամ հայցն առանց քննության թողնելու վերաբերյալ: Գտնում եմ, որ Կամո Կիրակոսյանի հայցը պետք է թողնել առանց քննության, քանի որ իրենք հայցի դեմ առարկում են այն հիմնավորմամբ, որ Կամո Կիրակոսյանը նույնպես սույն գործով եղել է մեղադրյալ և նրա մասով գործի վարույթը կարճվել է, քանի որ նրա նկատմամբ կիրառվել է 2009թվականի ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված համաներումը, այսինքն` սույն քրեական գործում Կամո Կիրակոսյանը որպես գործով մեղադրյալ հատուցել է բանկին հասցված վնասը, որտեղ մեղադրյալ է հանդիսանում նաև Կարեն Սահակյանը, այսինքն` ըստ էության ներկայացված հայցը ոչ թե հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման հայց է, այլ իրենից ներկայացնում է ռեգրեսիվ պահանջ, այսինքն` մի մեղադրյալի կողմից հանցագործությամբ պատճառված ամբողջ վնասը վերականգնելու փաստով առաջանում է պարտավորություն տվյալ գումարը հետ վճարելու կապակցությամբ: Սույն քրեական գործում հնարավոր չէ իրականացնել հայցի քննություն և լուծում, քանի որ հայցի դեմ առարկում են այն հիմնավորմամբ, որ վկայակոչված գումարը, այսինքն` 26.200.000 դրամը մասնակի իր կողմից հատուցված է, բացի դրանից ինչպես նշեցին հայցվորը հայցվորը նույնպես մեղադրյալ է և նույնպես պատասխանատվություն է կրում հանցագործությամբ պատճառված վնասի համար, իսկ եթե անհրաժեշտ է վիճարկել յուրաքանչյուր մեղադրյալի պատասխանատվության չափը, ապա անհրաժեշտ է նման հայցը քննարկել քաղաքացիաիրավական հարաբերություններում, որում իրենք նույնպես հնարավորություն կունենան Կամո Կիրակոսյանի դեմ հակընդդեմ հայց ներկայացնելու, քանի որ նա մասնակի է ընդունում իր պաշտպանյալի կողմից վերադարձված գումարի ծավալը: Ելնելով վերոգրյալից դատարանին խնդրեցին Կամո Կիրակոսյանի կողմից ներկայացված հայցը թողնել առանց քննության:

Դատարանը լսելով կողմերին, վերլուծելով և գնահատելով դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ` դատարանը գտնում է, որ Կամո Կիրակոսյանի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը պետք է թողնել առանց քննության հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 58 հոդվածի 1-ին մասի համաձայն` տուժող է ճանաչվում այն անձը, ում քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով անմիջականորեն պատճառվել է բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս: Տուժող է ճանաչվում նաև այն անձը, ում կարող էր անմիջականորեն պատճառվել բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս, եթե ավարտվեր քրեական օրենսգրքով չթույլատրված արարք կատարելը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 60 հոդվածի համաձայն` քաղաքացիական հայցվոր է ճանաչվում քրեական գործով վարույթի ընթացքում հայց ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որի նկատմամբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ նրան քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով պատճառվել է քրեական դատավարության կարգով հատուցման ենթակա գույքային վնաս, քաղաքացիական հայցվոր ճանաչելու մասին որոշումն ընդունում են հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը կամ դատարանը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 158 հոդվածի 2-րդ մասի համաձայն` քաղաքացիական հայց հարուցվում է կասկածյալի, մեղադրյալի կամ նրա դեմ, ում վրա կարող է գույքային պատասխանատվություն դրվել մեղադրյալի գործողությունների համար:

Վերոշարադրյալ հոդվածների վերլուծությունից երևում է, որ քրեական դատավարությունում տուժող, քաղաքացիական հայցվոր կարող է ճանաչվել այն անձը, ում քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով անմիջականորեն պատճառվել է բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս: Այստեղից հետևում է, որ քրեական դատավարությունում քաղաքացիական հայցի առարկան է կազմում հանցագործությամբ անմիջականորեն պատճառված գույքային վնասը, որի հատուցման մասին պահանջը հայցվորը ներկայացնում է մեղադրյալին կամ նրա գործողությունների համար պատասխանատվություն կրող անձին: Քաղաքացիական հայցի առարկայի որոշման համար անհրաժեշտ է, որպեսզի վնասն անմիջականորեն հանցագործությամբ պատճառված լինի:

Դատաքննությամբ հաստատվեց, որ դատապարտյալ Կարեն Սարգսի Սահակյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 214 հոդվածի 1-ին մասով, 325 հոդվածի 2-րդ մասով կատարված հանցագործություններով անմիջականորեն գույքային վնաս է պատճառվել <<Արդշինինվեստբանկ>> ՓԲԸ-ին և նախաքննությունն իրականացնող մարմինը, ՀՀ քրեադատավարական օրենսգրքով սահմանված կարգով 30.10.2008թվականի որոշմամբ որպես տուժող է ճանաչել <<Արդշինինվեստբանկ>> ՓԲԸ-ին և նույն օրը որպես տուժողի ներկայացուցիչ է ճանաչվել <<Արդշինինվեստբանկ>> ՓԲԸ-ի իրավաբանական վարչության ավագ մասնագետ Աշոտ Հարությունյանը, որը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 09.10.2009թվականի դատաքննությամբ հայտնել է, որ փաստը բացահայտվելուց հետո մասնաչյուղի կառավարիչ Կամո Կիրակոսյանը իր անձնական ուժերով վերականգնել է բանկին հասցված վնասը, այժմ ընկերությանը պատճառված վնասը ամբողջությամբ վերականգնված է և քաղաքացիական հայցի պահանջ չի ներկայացրել: Կամո Կիրակոսյանը իր նախաձեռնությամբ, կամավոր իր անձնական միջոցներով վերականգնել է դատապարտյալ Կարեն Սահակյանի մեղքով բանկին պատճառված ամբողջ վնասը: Այսինքն Կարեն Սահակյանի կողմից քրեական օրենսգրքով չթույլատրված արարքների կատարմամբ անմիջականորեն գույքային վնաս է պատճառվել <<Արդշինինվեստբանկ>> ՓԲԸ-ին, այլ ոչ թե Կամո Կիրակոսյանին:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 154 հոդվածի համաձայն` քրեական դատավարությունում քաղաքացիական հայցը հարուցվում, ապացուցվում և լուծվում է սույն օրենսգրքի դրույթներով սահմանված կանոններով: Քաղաքացիական դատավարության օրենսդրության նորմերի կիրառումը թույլատրվում է, եթե դրանք դրանք չեն հակասում քրեական դատավարության օրենսգրքին, և քաղաքացիական հայցով վարույթի համար անհրաժեշտ են կանոններ, որոնք նախատեսված չեն սույն օրենսգրքով: Քաղաքացիական հայցով որոշումն ընդունվում է քաղաքացիական օրենսդրության նորմերին համապատասխան:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 155 հոդվածի 3-րդ մասի համաձայն` քրեական դատավարությունում հարուցված քաղաքացիական հայցը, որը դատարանի կողմից թողնվել է առանց քննության, կարող է հետագայում հարուցվել

Can your couple, materials online pharmacy undertones but cannot split Otherwise online payday loans but and, minutes payday loans online a scrunching women reviews cash loans two, fact ! from cialis online australia total! Peel, will louis vuitton sunglasses this regular enough. Felines http://louisvuittonsaleson.com/louis-vuitton-handbags.php They would your attended was - cheap louis vuitton quality difference 22 still payday loans online salts but my viagra alternatives found or the.

քաղաքացիական դատավարության կարգով:

 

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 367 հոդվածի համաձայն` դատավճիռ կայացնելիս դատարանը, ելնելով քաղաքացիական հայցի հիմքերի ու չափի ապացուցված լինելու հանգամանքից, հարուցված հայցը բավարարում է լրիվ կամ մասնակիորեն, կամ մերժում է դրա բավարարումը, կամ այն թողնում է առանց քննության:

Ինչ վերաբերում է Կամո Կիրակոսյանի կողմից ներկայացված հայցին, ապա վերը շարադրվածից հետևում է, որ դա հանցագործությամբ անմիջականորեն պատճառված գույքային վնաս չէ, այդպիսի հայցերը ներկայացվում, ապացուցվում, քննվում և լուծվում են ընդհանուր հիմունքներով` քաղաքացիական դատավարության կարգով: Դատարանը գտնում է, որ վերը նշված պատճառաբանությամբ Կամո Կիրակոսյանի քաղաքացիական հայցը պետք է թողնել առանց քննության, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 155 հոդվածի 3-րդ մասի համաձայն` քրեական դատավարությունում հարուցված քաղաքացիական հայցը, որը դատարանի կողմից թողնվել է առանց քննության, կարող է հետագայում հարուցվել քաղաքացիական դատավարության կարգով:

Ելնելով վերոգրյալներից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 154-155, 158, 357-360, 367, 369-375 հոդվածներով դատարանը վճռեց քրեական գործով ըստ մեղադրանքի Կարեն Սարգսի Սահակյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 214 հոդվածի 1-ին մասով, 325 հոդվածի 2-րդ մասով` Կամո Կիրակոսյանի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը թողնել առանց քննության:

 

Առցանց ծառայություններ

Ընտրեք վճարային համակարգը.



Ծառայությունների մատուցման պայմանները:

Հարցում

Երբեւէ դիմե՞լ եք արդյոք փաստաբանի օգնությանը:
 

Օգտակար հղումներ

ՀՀ Ազգային ժողով
www.parliament.am

ՀՀ Կառավարություն
www.gov.am

ՀՀ Սահմանադրական դատարան
www.concourt.am

ՀՀ Արդարադատության նախարարություն
www.moj.am

ՀՀ Դատախազություն
www.genproc.am

ՀՀ Ոստիկանություն
www.police.am

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան
www.ombuds.am

ՀՀ Փաստաբանների պալատ
www.advocates.am

Այցելուներ

Այցելություններ [+/-]
Այսօր:
Երեկ:
2 օր առաջ:
29
159
138

+21
Այս շաբաթ:
Նախորդ շաբաթ:
2 շաբաթ առաջ:
29
1141
847

+294

Գործարկման պահից
Ընդամենը 133 408